Խորհրդային, ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Նատալյա Սելեզնյովան այսօր նշում է իր 70-ամյակը:

1996թ. ավարտել է Շուկինի անվան թատերական ուսումնարանը, ֆիլմաշխարհում առաջին անգամ հայտնվել է 1953թ.: Հաջողությունը Սելեզնյովայի դուռը թակել է Լոենիդ Գայդայի «Օպերացիա „Ы“» և «Շուրիկի արկածները» ֆիլմերի դուրս գալուց հետո: Կրկին հաջողված դերերով հանդես է եկել «Իվան Վասիլյեվիչը փոխում է մասնագիտությունը» և «Չի կարող պատահել» ֆիլմերում: Իր հանրաճանաչության համար նա պարտական է նաև հեռուստատեսային «13 աթոռ» նախագծին, որտեղ Սելեզնյովան փայլել է պանի Կատարինայի դերում: