Հայաստանի տարածքում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, տեղացած ձյան պատճառով մի քանի համայնքներ հոսանքազրկվել են:

ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից  հայտնեցին, որ ձյան պատճառով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Գավառի եւ Մարտունու տարածաշրջանում:

Նշենք, որ այսօր ձյուն է տեղացել նաեւ Սյունիքի մարզում: Գորիս-Սիսիան եւ Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ձյան տեղումներին, պարզվում է, պատրաստ չեն եղել նաեւ վարորդները: Գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել էր ճամփեզրին: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Nadia» մակնիշի ավտոմեքենան եւ 4 ուղեւորներին տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերակացի: