Ներկայացնում է՝ ինչ պետք է անել հարստանալու համար՝ ըստ Կենդանակերպի նշանի:
Խոյ
Բնությունից հսկայական էներգետիկ ներուժ ունեն, ուստի Կենդանակերպի բոլոր նշաններից հարստանալու ամենամեծ հնարավորությունն ունեն: Նրանց առավել հարմար են ղեկավար պաշտոնները կամ սեփական բիզնես ունենալը: Իրենց առավել լավ կդրսևորեն արվեստի արդյունաբերության, գիտության, բժշկության, էկոնոմիկայի ոլորտներում, ներքին գործերի օրգաններում և սպորտում:
Ցուլ
Հիմնական որակը համառությունն է: Նրանք նորույթ չեն սիրում, յուրահատուկ մտքեր վատ են հղանում, փոխարենը շատ լավ կարողանում են ուրիշների մտքերը կյանքի կոչել: Պարզապես իմաստուն և կրեատիվ գործընկեր գտեք կամ խոշոր ու կայուն ֆիրմայում աշխատանքի տեղավորվեք: Կարող եք հաջողության հասնել ֆերմերային, բանկային գործերում, ճշգրիտ գիտությունների, հյուրանոցային-ռեստորանային բիզնեսում, առևտրում, հոգեբանության և արվեստի ոլորտներում:
Երկվորյակ
Կույսերին հավասար Երկվորյակները համարվում են Կենդանակերպի ամենաինտելեկտուալ նշանը: Կարողանում են նոր տեղեկություն կլանել և նոր հմտություններ զարգացնել: Շատ ստեղծագործ են, կարողանում են ոչնչից գաղափարներ ստանալ: Տաղանդավոր են լեզուների, գրականության, հռետորության ոլորտներում: Հաջողության հասնելու համար պետք է սովորեն կենտրոնանալ, ավելի հավաք և ջանասեր լինեն: Կարող են հարստանալ հեռուստատեսության, միջնորդության, առևտրի, հումանիտար գիտությունների, զբոսաշրջային ոլորտի, իրավագիտության, մանկավարժության, հրատարակչական ոլորտներում:
Խեցգետին
Հրաշալի ինտուիցիա և բնատուր գաղտնիություն ոնեն: Զգում են փողի տեղերը և մարդկանց, որոնց շնորհիվ կարելի է հարստանալ: Նրանց դասական ռազմավարությունն է լուռ լսել մարդուն, հետո նրա գաղափարները որպես իրենը ներկայացնել՝ մի քիչ փոխելով: Կարող են հարստանալ զբոսաշրջության, հոգեբանության, մանկավարժության, դիզայնի, արվեստի, պատմության, հնագիտության, ֆոլկլորիստիկայի ոլորտներում:
Առյուծ
Հսկայական կենսական էներգիա և համառություն ունեն, բայց եթե չսովորեն այս որակներին տիրապետել, քանդող կդառնան: Առյուծները հաջողության կարող են հասնել միայն գործում, որն ամբողջ սրտով սիրում են: Ընտրեք մասնագիտություն, որում կարող եք միայն ձեզ վրա հույս դնել՝ անձնական բիզնես կամ ղեկավար պաշտոն: Հարմար կլինեն արդյունաբերության, ոսկերչական, պետական և դիվանագիտական ոլորտները, դերասանությունը և շոու-բիզնեսը:
Կույս
Շատ ինտելեկտուալ են, վերլուծական միտք ունեն: Նրանց հարմար կլինի գիտական և ինտելեկտուալ գործունեության հետ կապված աշխատանքը՝ էլեկտրոնիկա, մաթեմատիկա, տեխնիկա, հաշվապահություն, բանկային գործ, բժշկություն, մանկավարժություն, քրեական հետախուզություն, օտար լեզուներ:
Կշեռք
Բնածին դիվանագետ են: Բոլոր վեճերը հարթելու, ուշադիր լսելու, մարդկանց կարեկցելու, նրանց համոզելու բնածին տաղանդ ունեն: Այս մարդկանց փող և հաջողություն կբերեն դերասանական վարպետությունը, դիվանագիտական ծառայությունը, իրավագիտությունը, դիզայներական գործունեությունը, բեմը, հեռուստատեսությունը, շոու բիզնեսը, մանկավարժությունը:
Կարիճ
Զարմանալի տաղանդ և ուժ ունեն, որը կարող է քանդել ամեն ինչ իր ճանապահին: Պետք է ընտրեն ռիսկի և վտանգի հետ կապված մասնագիտություն: Նաև հարմար կլինեն փիլիսոփայության, էզոթերիկայի, մոգության և բժշկության ոլորտները: Առավել լավ ինքնադրսևորվում են բժշկության, քրեաբանության, քրեական հետախուզության, հնագիտության, գրականության ոլորտներում:
Աղեղնավոր
Անսահման լավատես են և հավատում են հաջողությանը: Հրաշալի ղեկավար են: Հաջողության հասնելու համար պետք է սովորեն ծրագրել իրենց կյանքը: Իդեալական մասնագիտությունններ են օդաչուն, ուսուցիչը, իրավաբանը, դաստիարակը, մարզիչը, զբոսաշրջային գործակալության տերը, ֆրիլանսերը:
Այծեղջյուր
Շատ համառ և աշխատասեր են: Պետք է հաղթահարեն վատատեսությունը և վախը: Նրանց հարմար կլինեն մանկավարժության, տեխնիկայի, էկոնոմիկայի և քաղաքականության հետ կապված մասնագիտությունները:
Ջրհոս
Շատ խորաթափանց և զգուշավոր են, բայց հաճախ ծուլությունը և անհանգստությունը նրանց խանգարում են իրականացնել իրենց գաղափարները: Հարմար կլինեն տիեզերագնացի, հաղորդավարի, լրագրողի, գրողի, քաղաքացիական ակտիվիստի, հոգեբանի և գործչի մասնագիտությունները, ինֆորմատիկան, քաղաքականությունը:
Ձուկ
Կարողանում են ապրումակցել, կարեկցել, սփոփել: Ձկներին հազվադեպ է հաջողվում ինքնուրույն հարստանալ, ուստի պետք է իրենց համար հարուստ պրոդյուսեր, հովանավոր գտնեն կամ կայացած մարդու հետ ամուսնանան: Եթե սովորեն հոսանքին հակառակ լողալ, իրենց մեջ ոգու մեծ ուժ դաստիարակեն, կկարողանան ամեն ինչի ինքնուրույն հասնել: Նրանց համար գործունեության լավագույն ոլորտներն են արվեստը, երաժշությունը, բեմը, այլընտրանքային բժշկությունը, սոցիոլոգիան: