Խոյ․ Բարդ օր է սպասվում: Իդեալական կլինի եթե մնաք տանը եւ նվիրվեք ընթերցանությանը: Ամենից վատ օրերից մեկն է անձնական եւ գործանական հարցեր լուծելու համար:

Ցուլ. Հնարավոր է Ձեզ զգաք կոտրված եւ աշխատելու առանձնապես մեծ ցանկություն չունենաք: Լավ կլինի դադար վերցնեք եւ հանգստանաք: Անկախ ձեր կամքից շատ բան այսօր պարզապես կձախողվի ձեր մոտ:

Երկվորյակ. Վստահեք ձեր ներքին զգացողություններին եւ վարվեք այնպես, ինչպես կկամենաք: Աշխատեք բաց չթողնել ստեղծված հնարավորությունները, քանի որ չեք իմանա, թե էլ երբ նման հնարավորություններ կունենաք:

Խեցգետին. Փոքրիկ անախորժություններին ուշադրություն մի դրարձրեք: Որոշ պլաններ կարող են նույնիսկ հօդս ցնդել, քանի որ ժամանակ չեք ունենա դրանցով զբաղվելու: Աշխատեք որքան հնարավոր է զսպել էմոցիաները:

Առյուծ. Օրը բազմաթիվ հնարավորություններ կընձեռի ձեզ: Հարմար օր է բարդ աշխատանքներ իրականացնելու համար, այնպես որ շաբաթվա բոլոր բարդ գործերը կարող եք այսօր իրականացնել: Աշխատեք որքան կարելի է շատ դրական էմոցիաներ քաղել օրվանից:

Կույս. Չարժե թուլանալ եւ ընթանալ հոսանքի ուղղությամբ: Պլաններ կարող եք կազմել, սակայն արդյունքներ ակնկալելը, չափազանց կանուխ է: Լավ ժամանակ է գնումներ կատարելու եւ ժամանցի համար:

Կշեռք. Նոր գործ սկսելու համար ամենից բարենպաստ օրն է: Նոր ստեղծագործական կարողություններ կբացահայտեք ինքներդ ձեր մեջ: Աշխատեք շատ ժամանակ հատկացնել այն գործին, որով զբաղվել սիրում եք: Մի խուսափեք մտերիմների օգնությունից, այն ձեզ այսօր պետք կգա:

Կարիճ. Ձեր համար նվիրական մտքերով մի կսիվեք նույնիսկ ամենից մտերիմ մարդկանց հետ: Ինֆորմացիայի արտահոսքի վտանգ կա: Վստահեք ներքին ձայնին, այն ձեզ ճիշտ ճանապարհ ցույց կտա: Սենյակի սադավորության փոփոխությունը օգտակար կլինի ձեր համար:

Աղեղնավոր. Նոր գործեր մի սկսեք, փաստաթղթեր մի ստորագրեք այսօր: Սիրային հարցերի համար ամենալավ ժամանակն է, զբաղվեք անձնական կյանքի խնդիրներով: Միայնակ Աղեղնավորներին հնարավոր է նոր եւ հաճելի ծանության հաստատում, որը սակայն կլինի միայն թեթեւ սիրավեպ: Ժամանակ հատկացրեք ֆինանսնական խնդիրներ կարգավորելուն:

Այծեղջյուր. Այսօր դուք կարող եք ղեկավարվել ձեր ապրումներով եւ զգացողություններով:Հավատացեք ներքին ձայնին, եւ այն ճիշտ կուղղորդի ձեզ: Մտերիմների հետ հանդիպումը կարող է ուրախացնել ձեզ:

Ջրհոս. Զգուշավորություն ցուցաբերեք ամեն հարցում: Կարող է ստանաք կենցաղային կամ մասնագիտական վնասվածք: Սիրային հարցերում հանդարտություն պահպանեք, աշխատեք լինել քչախոս: Այսօր դուք չեք կարողանա սթափ գնահատել իրավիճակը:

Ձկներ. Այսօր պլաններ մի կազմեք: Շատ ժամանակ հատկացրեք հանգստի համար: Մի վախեցեք ինքնուրույն որոշումներ կայացնել: Բարենպաստ ժամանակ է առողջական հարցերով զբաղվելու համար: