Խոյ. Ձեր առաջ դրել իրատեսական խնդիրներ եւ մի գերազանցեք ունեցած հնարավորությունները մինչեւ անհասանելի մակարդակ: Բացառված չէ, որ գործընկերները կօգնեն ձեզ կյանքի կոչել պլանները, սակայն ինքներդ էլ նրանց չպետք է հուսախաբ անեք: Բարենպաստ ժամանակաշրջան է տան վերադասավորության համար:

Ցուլ. Դրամական խնդիրները կարող են ձեր առջեւ ծառանալ ողջ սրությամբ: Հնարավոր է, կարիք զգաք ինչ ինչ զվարճանքների մասնակցելու կամ ծախսերի, սակայն պետք է հիշեք, որ նման քայլի գնալը սխալ է եւ հղի իրավիճակի կտրուկ բարդացմամբ: Խուսափեք չպլանավորված ծախսերից:

**Երկվորյակ. **Անձնական հարցերը այսօր կզբաղեցնեն ձեզ ողջ օրվա ընթացքում: Մի շտապեք կիսվել ուրախալի նորություններով այն մարդկանց հետ, որոնք չեն կիսում ձեր գաղափարները կամ տրամադրությունը: Խոստումներ շռայլելուց խուսափեք: Հատկապես, որ դրանք իրականացնել չեք կարողանա: Իսկ եթե ամեն դեպքում հանձնառություններ ստանձնել եք, ապա իրականացրեք անպայման

Խեցգետին. Մի փորձեք միանգամից լուծել բոլոր հարցերը եւ գործեք աստիճանաբար, քայլ առ քայլ, հաղթահարելով խոչընդոտները: Օրը կարելի է անցկացնել ընտանիքի անդամների ընկերակցությամբ: Այդպես ավելի հարմարավետ կզգաք ձեզ եւ տրամադրությունն էլ կբարձրանա:

Առյուծ. Աշխատավայրում կունենաք զգալի արդյունքներ: Դրական տրամադրվեք եւ ավելորդ ռիսկի մի դիմեք: Հարմար ժամանակահատված է բեռնաթափող եւ վերականգնող պրոցեդուրաների համար: Կարող եք այնպիսի դիետա ընտրել, որը հնարավոր կլինի համատեղել ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ:

Կույս. Այսօր հնարավոր է մի փոքր անհանգստանաք: Եթե չկարողանաք էմոցիաները հաղթահարել, հնարավոր է տհաճ իրավիճակներում հայտնվել: Ձեր շրջապատում կարող է հայտնվի մարդ ով ձեր հանդեպ չափազանց ուշադիր կլինի: Ուշադիր եղեք եւ ավելորդ դյուրահավատություն մի ցուցաբերեք: Ռոմանտիկայի ժամանակը չէ:

Կշեռք. Այսօր ամեն բան դյուրությամբ կստացվի ձեզ մոտ: Պետք է որքան հնարավոր է շատ շփվել, քանի որ հենց հին կապերի վերականգնումն է, որ կօգնի ձեզ հաջողությունների հասնել այսօր: Խուսափեք ցանկացած տեսակի գնումներից, եթե խիստ անհրաժեշտություն այդ գնումները չեն ներկայացնում:

Կարիճ. Առանց խոչընդոտների առաջ է ընթանում գիտական եւ հասարակական գործունեությունը: Հեշտությամբ կկարողանաք ամենատարբեր մարդկանց հետ հարաբերություններ ստեղծել: Հարմար օր է նաեւ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:

Աղեղնավոր. Եթե որոշ գործեր անելու համար տրամադրվածություն չունեք, ոչինչ, կարող եք այսօր ավելի ազատ գրաֆիկով աշխատել եւ գործերը մի քանի օր հետաձգել: Նշեք, թե որ գործերն են ձեզ համար առաջնահերթ եւ ըստ այդմ դասավորեք ձեր օրվա գրաֆիկը: Պարտք մի տվեք եւ պարտք մի վերցրեք այսօր: Հատկապես եթե հարցը փոխհաշվարկային գործարքների մասին է, այն էլ ընկերների հետ:

Այծեղջյուր. Բարենպաստ օր է հին գործերը վերջացնելու եւ նորերը սկսելու համար: Հաջողության հասնելու համար բավականին շատ ջանք ու եռանդ կներդնեք: Այսօր կցուցաբերեք դիվանագետի իսկական հատկանիշներ եւ հարկ եղած դեպքում կկարողանաք պայմանավորվել մարդկանց հետ, որոնք շուտով ձեզ օգուտ կբերեն:

Ջրհոս. Այս փուլում եռանդի պակաս չեք զգա: Կկարողանաք ցանկացած խնդիր հաղթահարել: Ձեր տոկունությունն ու ողջամտությունը իրոք հարգանքի եւ հիացմունքի արժանի կլինեն: Ընկերների շրջանակը կարող է համալրվել արժանավոր մարդկանցով:

Ձկներ. Բացասական որեւէ ազդեցություն այսօր չի անհանգստացնի ձեզ:Ճակատագրի հետաքրքիր եւ շրջադարձային փոփոխություններ են սպասվում, որոնք կարող են փոխել ձեր կյանքի ուղին: Հարմար ժամանակ է նոր ծանոթությունների համար: Հնարավոր են ճակատագրական հանդիպումներ եւ ռոմանտիկ հուզումնալից տպավորություններ: