Խոյ. Այսօր կարող եք ցուցադրել ճարտասանի ձեր կարողությունները եւ ձեր իրավացիության մեջ համոզեք մյուսներին: Նոր հորիզոններ կբացվեն ձեր առաջ այսօր: Կարեւոր է, որ բոլոր առաջարկները միանգամից չընդունեք, այլապես կխճճվեք եւ կդադարեք թացն ու չորը զատելու կարողությունից: Այսօր ձեզ կարող են հաճելի անակնկալներ սպասել:

Ցուլ. Այսօր ցանկալի չէ զվարճավայրեր այցելելը: Հակված եք մեկուսանալու եւ մարդաշատ միջավայրում դժվար թե ձեզ հարմարավետ զգաք: Օրը բավական հարմար է ապագայի հետ կապված հարցերի շուրջ մտորելու և ոչ պաշտոնական միջավայրում այնպիսի մարդկանց հետ բանակցելու համար, ովքեր կարող են ձեր առջև նոր դռներ բացել:

Երկվորյակ. Փորձեք զերծ մնալ նյարդայնանալուց եւ ամեն պարագայում պահպանեք սառնասրտությունն ու հավասարակշռությունը: Պոռթկունությունը կարող է բերել այն բանին, որ կորցնեք իրատեսությունն ու սխալ որոշում կայացնեք:Եթե նույնիսկ բարդ իրավիճակներում հայտնվեք, հիշեք, որ կարեւորը շրջապատին ժպիտով նայելն է: Մնացաը կհարթվի ժամանակի հետ համընթաց:

Խեցգետին. Այսօր արդյունավեր կլինեն կոսմետիկ և առողջարարական պրոցեդուրները: Օրը կազմակերպեք հնարավորինս թեթեւ գրաֆիկով եւ վայելեք ազատ ժամանակը: Չարժե նաեւ ուղեղը ծանրաբեռնել երկարաժամկետ ծրագրեր կազմելով կամ ինտելեկտուալ աշխատանքով: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար: Նրանցից դուք անվերապահ աջակցություն եւ անգնահատելի խորհուրդներ կստանաք:

Առյուծ. Հնարավորինս պետք է խուսափել այսօր սխալներ թույլ տալուց` կապ չունիմեծ կամ աննշան: Կասկածամտությունը հետաքննող եւ անալիտիկ միտքը այսօր ձեզ կփորկեն պարզապես բազմաթիվ խնդիրներից: Հնարավոր է փորձեն այսօր ձեզ խաբեության մեջ ներքաշել: Պահպանեք զգուշավորություն:

Կույս. Օրը կլինի բավական տհաճ: Շատ բան այսօր կընթանա ոչ ձեր ուզածով կամ պլանավորածով: Հնարավոր է իրադրությունն էլ ավելի չլարելու համար նահանջեք: Հատկապես բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ում հարաբերությունները սիրելի մարդու հետ անհարթ են դասավորվում:

Կշեռք. Այսօր դուք հակված եք ավելի շատ անձնական խնդիրների կարգավորմամբ զբաղվել: Շատ բան կախված կլինի ձեր անձնական դիրքորոշումից: Ճիշտ կանեք հպարտությունը մի կողմ դնեք: Այդ դեպքում ամեն բան կընթանա նորմալ եւ առանց խնդիրների:

Կարիճ. Ոչ մի լուրջ բան մի ձեռնարկեք այսօր, քանի որ ձեր պլանները կարող են քանդվել այսօր: Այն իրականությունը, որը դուք եք պատկերացնում եւ այն իրականությունը որ կա առարկայաբար, տարբեր են եւ առարկայական իրականության հետ դիմադարձումը կարող է ձեզ հիասթափեցնել: Պատրաստ եղեք նաեւ նման զարգացումների:

Աղեղնավոր. Այսօր դուք կցուցաբերեք ձեր բնավորության ողջ հաստատակամությունը: Սակայն շրջապատի հանդեպ սառնություն եւ անտարբերություն մի ցուցաբերեք: Սիրելի մարդու հետ հարաբերությունների պարզաբանումից աշխատեք խուսափել: Հակատակ դեպքում կունենաք լուրջ բախումներ, որոնք կբերեն անցանկալի հետեւանքների: Գնահատեցեք այն, ինչ ունեք:

Այծեղջյուր. Այսօր դուք կարող եք ուրախանալ նոր եւ հետաքրքիր ծանոթություններով ու անակնկալ հաճելի հանդիպումներով: Հաճելի անակնկալները սակայն կլինեն շարունակական ողջ օրվա ընթացքում: Այսօր դուք կլինեք ուշադրության կենտրոնում: Դա ձեզ ուժ կտա եւ կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Ջրհոս. Այսօր ողջ օրը դուք կլինեք զայրացած: Սակայն սրանով հանդերձ ագրեսիվություն ցույց տալու համար օրն այնքան էլ հարմար չէ: Զսպվածություն ցուցաբերեք, այլապես մարդկանց կվանեք ձեզանից: Այսօր լավ կլինի օրվա երկրորդ կեսն անցկացնել միայնության մեջ, լավ գրքի ընկերակցությամբ:

Ձկներ. Այսօր աշխատանքայինգրաֆիկը կազմեք որքան կարելի է հագեցած, քանի որ օրը խոստանում է լինել բարենպաստ աշխատանքի համար: Շատ ժամանակ անցկացրեք գրասենյակում: Երեկոյան կարող եք այցելել մշակութային միջոցառումների եւ թոթափել հագեցած օրվա ծանրությունը: