Խոյ. Ավելի շատ նախաձեռնողականություն ցուցաբերեք այն ամենի հանդեպ, ինչը կապված է ձեր աշխատանքին ու մասնագիտական գործունեության ոլորտին: Սակայն եթե հանդիպեք անհաղթահարելի խոչընդոտների, ապա կարիք չկա ավելորդ վտանգի ենթարկվել: Ավելի լավ է որոշ ժամանակով դադար վերցնեք: Խուսափեք բախումներից եւ հարաբերությունները լարող այլ գործողություններից:

Ցուլ. Ավելի պատասխանատու կերպով վերաբերվեք այն հանձնարարություններին, որոնք այսօր կստանաք ղեկավարներից: Շատ կարեւոր է, որ կարողանաք ապացուցել ձեր արժանավորությունը: Ուշադիր եղեք, որպեսզի սեզոնային հարուցիչներ չվերցնեք: Երեկոյան լավ կլինի այցելեք ընկերական հավաքույթների:

Երկվորյակ. Օրը հաջող է գործնական առումով: Կարող եք գործարքներ կնքել, գնումներ կատարել, փաստաթղթեր ձեւակերպել: Այսօր դուք հեշտությամբ լեզու եք գտնում մտերիմների հետ: Հնարավոր է, որ վերջապես հաշտվեք այն մարդկանց հետ, որոնց անարդարորեն վիրավորել եք եւ հարաբերություններ փչացրել:

Խեցգետին. Բարենպաստ օր է աշխատանքի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևոր գործերի վրա, ինչը կնպաստի մասնագիտական առաջխաղացմանը: Հիշեք, որ մտերմիների հետ անհասկացողությունից խուսափելն օրվա կարևոր խնդիրներից է:

Առյուծ. Այսօր ձեր հմայքն աննկատ չի մնա, եւ մագնիսի նման դեպի ձեզ կձգեք հակառակ սեռի ներկայացուցիչներին: Դրամական մուտքերի մեծ հնարավություն կա, ֆինանսական հարցերի լուծման համար հիանալի օր է: Օրը հարմար է նաեւ գնումների, հատկապես ոսկեղեն գնելու համար:

Կույս. Օրվա առաջին ժամերն անհաջող են, բայց հետո կգերակշռեն բարենպաստ միտումները: Ֆինանսների տեսանկյունից օրն ավելի շատ անհաջող է. դուք շատ եք ծախսում, իսկ դրանք հաճախ արդարացված չեն: Հնարավոր են մանր անախորժություններ ընտանիքում: Անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն նրբանկատություն՝ լուրջ վեճերից խուսափելու համար:

Կշեռք. Օրը հարմար է ինքնակրթության և որակավորման բարձրացման դասընթացների մասնակցության համար: Դրա հետ միասին խորհուրդ է տրվում շարժվել այն ուղղությամբ, որը ձեզ արդեն ծանոթ է:Այսօր ընկերները և մտերիմները լավ խորհուրդներ են տալու ձեզ: Խորհուրդ է տրվում ընտանիքի և ամուսնության հետ կապված որոշումներ չկայացնել:

Կարիճ. Օրը կանցնի բավական լարված ու բարդ: Այսօր ստացված գործնական առաջարկները պետք է մանրամասն և բազմակողմանորեն ուսումնասիրել: Արագ ընդունված որոշումները կհանգեցնեն ֆինանսական կորուստների: Խուսափեք վեճեր հրահրելուց:

Աղեղնավոր. Դրական միտումների ազդեցությունը մեծ է, և դուք դա զգում եք: Տրամադրությունն ու ինքնազգացողությունը կլինեն գերազանց, և եթե անգամ ստիպված լինեք շատ աշխատել, հոգնածություն չեք զգա: Արժե քննարկել աշխատանքի հետ կապված կարևոր հարցեր, գործնական բանակցությունները կընթանան լավագույն ձևով:

Այծեղջյուր. Օրը հարմար է սիրային ժամադրությունների համար: Կարող եք այսօր լուծել անձնական կյանքում կուտակված բավականին մեծ թվով հարցեր: Ձեր երևակայությանը կարելի է նախանձել, դրա շնորհիվ դուք սովորական իրերը վերածում եք արվեստի գործերի: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ:

Ջրհոս. Այսօր կարող եք սկսել կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնց մասին նախկինում վախենում էիք անգամ մտածել: Հիմա աստղերը ձեր կողմից են, դրանից պետք է օգտվել, որպեսզի հասնեք դրված նպատակներին: Նոր մասնագիտական հեռանկարներ են բացվում, լավ վաստակելու հնարավություն կառաջանա: Օրը հարմար է մեծ ուղևորությունների ձեռնարկման համար:

Ձկներ. Օրը վատ չի անցնի: Հատկապես բարենպաստ է օրվա առաջին կեսը: Ուստի բոլոր գործերը ավարտին հասցրեք այդ ժամանակահատվածում: Հնարավոր են դրամական մուտքեր, չնայած որ ծախսերն էլ կլինեն նշանակալի և ոչ այնքան արդարացված: Օրվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում սահմանափակել շփումները: Հնարավոր է ֆիզիկական տկարություն, բայց առողջությանը ոչ մի լուրջ վտանգ չի սպառնում: