Խոյ։ Անհնար է չնկատել Խոյերին, քանի որ նրանք ամեն բան աղմուկով են անում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այնքան ինքնավստահ են, որ չեն վախենում բարձրաձայնել իրենց համոզմունքները։ Խոյերին չի հետաքրքրում՝ արդյոք մյուսները ցանկանո՞ւմ են լսել իրեն, թե՞ ոչ։ Նրանք պարզապես ասում են այն, ինչ ցանկանում են, և ոչ մի դեպքում չեն ցանկանում զսպել իրենց։

Երկվորյակներ։ Որոշ իրավիճակներում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նուրբ են, հանգիստ, սակայն սոցիալական միջավայրում, որպես կանոն, աղմկոտ են դառնում։ Շատ են ցանկանում, որ նկատեն իրենց, լսեն, այդ պատճառով էլ առանց ամաչելու արտահայտում են իրենց կարծիքը։ Երկվորյակները շփվող են, բայց երբեմն կարող են տարվել էնտուզիազմով և էներգիայով։

Առյուծ։ Առյուծները լիդեր են, ինչը նշանակում է, որ նրանց միշտ հարկավոր է լսել։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են, որ իրենց ուղերձը հստակ լինի և սխալ չմեկնաբանվի։ Հումորի հրաշալի զգացում ունեն, կարողանում են վարակել ծիծաղով՝ դրանով ուշադրություն գրավելով։
Կշեռք։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ևս կարողանում են արտահայտել սեփական կարծիքը։ Երբ նրանք ուրախ են տեսնել որևէ մեկին, կամ՝ հակառակը, այնպես կանեն, որ միանգամից հասկանաք այդ մասին։ Եթե Կշեռքները հավատում են որևէ բանի, անհրաժեշտության դեպքում մեծ ջանասիրությամբ կպնդեն իրենց տեսակետը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են վերահսկել իրենց, սակայն կան բաներ, որոնք նրանց հանում են հունից։ Նրանք կարող են սիրալիր, բարեհամբույր լինել, բայց մի փորձեք ստիպել նրանց լռել։

Աղեղնավոր։ Լի են էնտուզիազմով, շատախոս են։ Չեն կարողանում զսպել անհանգստությունը, որն առաջանում է տպավորությունների, նոր տեղեկատվության կամ մարդկանց հետ ծանոթության արդյունքում։ Աղեղնավորը սիրում է կատակել, ծիծաղել, ուրախանալ։ Պաշտում են ուշադրություն գրավել, կիսվել իրենց մտքերով։ Աղեղնավորներն ուղիղ են, բայց ոչ անտաշ։ Նրանք պարզապես ցանկանում են առավելագույնս անկեղծ և բնական լինել։

Ջրհոս։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լսված լինելու կարիք ունեն։ Երբեմն Ջրհոսները կարող են տարվել այդ գաղափարով, և, եթե կարծեն, որ իրենց չեն լսում, դառնում են ավելի աղմկոտ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեմն այդ պատճառով նույնիսկ վանում են մարդկանց։

Նյութի աղբյուր՝ https://168.am/2018/03/27/926684.html