Խոյ. Այսօր դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում և դրանից մեծ հաճույք կստանաք: Օրվա ընթացքում ձեր հասցեին կհնչեն բազմաթիվ հաճոյախոսություններ, ընդ որում՝ միանգամայն անկեղծ: Հարմար օր է հյուրեր ընդունելու համար՝ կարելի է հրավիրել մարդկանց, ում հետ դուք կապված եք գործնական շահերով:

Ցուլ. Օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով: Որքան ավելի ջանասիրաբար դուք աշխատեք, այնքան ավելի մեծ կլինեն ձեր եկամուտները: Օրը հարմար է իշխանության մարմինների ներկայացուցիչների, պետական կազմակերպությունների աշխատակիցների հետ շփումների համար: Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է առկա լինել հաշվարկի պահը:

Երկվորյակ. Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Պրոֆեսիոնալ ոլորտում ծագում են աննշան խնդիրներ, որոնք դուք արագ կարգավորում եք: Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և խոստումնալից առաջարկ կստանաք: Ռոմանտիկ հարաբերություններում ողջունվում է նախաձեռնողականությունն ու հնարամտությունը:

Խեցգետին. Հնարավոր են բավական գայթակղիչ առաջարկներ, այդ թվում և այնպիսիները, որոնք ստացվում են ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում, հավանական է շռայլ վարձատրություն նախկինում արված ինչ-որ աշխատանքային սխրանքների դիմաց: Բեղմնավոր են ստացվում պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումները, իրավաբանական վեճերը կլուծվեն ձեր օգտին:

Առյուծ. Այսօր այնքան էլ հեշտ չի լինի հասնել ձեր ուզածին: Շատ վտանգավոր կլինի անձնական և գործնական շահերը համատեղելը, դրա հետ մեկտեղ էլ օրը կատեգորիկ չի համապատասխանում ծառայողական սիրավեպ սկսելուն: Եթե չեք ցանկանում հիմար իրավիճակների մեջ հայտնվել, ապա պետք է հրաժարվեք սիրախաղերից ու ամեն տեսակի կոկետություններից:

Կույս. Շատ բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար: Եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառվում, որ գումար ստանաք անսպասելի աղբյուրից: Ուրախացնում է մտերիմների հետ հարաբերություններում չպարզաբանված բաների, չհասկացվածության բացակայությունը: Ցանկալի է անկեղծ խոսել այն ամենի մասին, ինչը ձեզ անհանգստացնում է: Հնարավոր են անսպասելի հրավերքներ:


Կշեռք. Այսօր կարող են տարաձայնություններ առաջանալ ձեր ծնողների և ընդհանրապես՝ ավագ սերնդի ազգականների հետ: Շրջապատի մարդկանց մոտ կարող է բացասական ռեակցիա առաջացնել նաև արդեն ծանոք ճանապարհով գնալուն, եղած ավանդույթներին հետևելուն ձեր հակառակվելը: Հատկապես լավ կանցնել ռոմանտիկ ճանապարհորդությունները:

Կարիճ. Օրը դժվար թե աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպարգևի դրական էմոցիաներ: Օրը հարմար է բնակավայրը փոխելու, ինչպես նաև վերանորոգում սկսելու համար: Հնարավոր է, որ ձեր ազգականերից որևէ մեկի մասին լուրեր ստանաք: Երեկոն ավելի նպատակահարմար է ընտանիքի հետ անցկացնել:

Աղեղնավոր. Օրը շատ հագեցած կլինի, և ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները միանգամից հնարավոր չի լինի ճիշտ գնահատել: Ի վերջո, այնուամենայնիվ, իրավիճակը կդասավորվի ձեզ համար բարենպաստ ձևով: Հեշտությամբ են հաստատվում ծանոթությունները: Այսօր սկսած հարաբերությունները, ինչպես անձնական, այնպես էլ՝ գործնական, կլինեն երկարատև և լուրջ, եթե դուք դա ցանկանաք

Այծեղջյուր. Օրվա ընթացքում դուք բազմիցս կհանդիպեք դժվարությունների, սակայն այնուամենայնիվ կկարողանաք հասնել ձեր ուզածին: Համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը չափազանց օգտակար կլինեն, նպատակին հասնելու համար չի խանգարի նաև ձեր անձնական հմայքից օգտվելու ձեր ունակությունը: Երբեմն դուք կորցնում եք ձեր նրբանկատությունը, անտարբերություն եք ցուցաբերում ուրիշների զգացմունքների նկատմամբ:

Ջրհոս. Հնարավոր են աշխատավայրում լուրջ տարաձայնությունները, աշխատակիցների և ղեկավարության հետ վեճերը: Վճռական եղեք ձեր տեսակետն առաջ տանելիս՝ այն առավել մոտ է ճշմարտությանը, և շրջապատը ստիպված է լինելու վաղ թե ուշ դա խոստովանել: Ցավոք, հնարավոր են մտերիմների հետ տարաձայնություններ:

Ձկներ. Օրը ընթանում է բավական անհարթ: Այդ իսկ պատճառով էլ ձեր տրամադրությունը կփոփոխվի սովորականից ավելի հաճախ: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում և՝ հեռավոր: Չեն բացառվում և հետաքրքիր հանդիպումներ, նոր ծանոթությունները: Ցանկալի չէ հեռու գնացող պլաններ կազմելը՝ շուտով նոր տեղեկություններ կստանաք, որոնք կստիպեն վերանայել դրանք: