ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հուլիսի 11-12-ին օդի ջերմաստիճանը Արագածոտնի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Երևանում կրկին կհասնի +40...+42 աստիճանի, իսկ հուլիսի 13-14-ին կնվազի 4-5 աստիճանով»:

Նշենք, որ այս օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: