Հայաստանում ամառային շոգերը կպահմանվեն նաեւ սեպտեմբերին: Այս մասին օգոստոսի 31-ին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Առաջիկա 10 օրվա ընթացքում, ինչպես նա նշեց, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:

«Ընդհանուր առմամբ, այս տարվա սեպտեմբերն օգոստոսը հիշեցնող շոգ ամառային ամիս կլինի Հայաստանում: Միայն որոշ շրջաններում գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 3 աստիճանով»,- նշեց Գագիկ Սուրենյանը:


Նրա խոսքով՝ հոկտեմբերին նորմայից ավել տեղումներ են սպասվում, սակայն քանակական ցուցանիշներ դեռ չեն կանխատեսվում: «Այս տարվա հունիսն անձրեւոտ էր, բայց շագ, հուլիսին ջերմաստիճանը հասավ 40-42 աստիճանի եւ պահպանվեց 13-14 օր, ինչը ռեկորդային դարձավ վերջին 100 տարվա համար: Իսկ օգոստոսը փոփոխական էր, սակայն այս ամիս տեղումները ռեկորդային չէին, թեեւ առատ կարկուտներ էին նկատվում»,- նշեց Սուրենյանը: