ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը վատ չի անցնի, եթե նրանից մեծ ակնկալիքներ չունենաք: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր պատրանքներ չեն կառուցում ու իրատես են, գոհ կմնան նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ մեռյալ կետից կշարժեք կարևոր գործերը:

Պետք չէ հույս դնել նպատակներին արագ հասնելու ու հեշտ հաղթանակների վրա: Հակառակը՝ պետք է համբերությամբ զինվեք, քանի որ շատ գործերի համար ավելի ավելի շատ ժամանակ պետք կգա, քան սպասում էիք: Լավ է հրաժարվել չմտածված գնումներ անելուց: Դրանք հազիվ թե հաջող լինեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պատրաստ եղեք շատ աշխատել: Ցանկացած նպատակի հասնելը հիմա լուրջ ջանքեր կպահանջի: Բազմաթիվ հարցեր կառաջանան, իսկ պարզ թվացող պատասխանները սխալ կլինեն: Պետք է շատ ժամանակ ծախսեք իրավիճակն ուսումնասիրելու, փաստերը համադրելու համար: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով պատրաստ կլինի կիսվել փորձով, պիտանի խորհուրդ տալ, հուշել, թե որ ուղղությամբ է պետք շարժվել:

Բայց հանգստի մասին էլ մի մոռացեք: Երեկոն հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների, ընկերական հանդիպման կամ սիրային ժամադրության համար: Հնարավոր է՝ անսպասելի ու շատ հաճելի առաջարկություններ ստանաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Ապրումների առիթներ կստեղծվեն, ձեզ համար դժվար կլինի հույզերը վերահսկելը: Չեն բացառվում այն մարդկանց հետ վեճերը, որոնք նախկինում աջակցում էին ձեզ: Կհիիշվեն հին վիրավորանքները:

Բայց ժամանակի հետ լարվածությունը կնվազի, կկարողանաք կենտրոնանալ գործերի վրա, որոնց մեծ մասից շատ լավ գլուխ կհանեք: Հավանական են հաջող գնումներ: Օրը շատ հարմար է տան համար իրեր գնելու, կարգուկանոն հաստատելու, ինչպես նաև անպիտան բաներից ազատվելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ կարևոր է ճիշտ դնել առաջնահերթությունները: Առանց դրա հաջողության հասնել չի ստացվի: Լսեք ինքներդ ձեզ: Ինտուիցիան կհուշի, թե ինչով է պետք առաջնահերթ զբաղվել: Օրը հարմար է գործերում ու անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Շրջապատողները ձեր բոլոր գաղափարները չէ, որ միանգամից կհասկանան ու կաջակցեն, բայց մի քիչ մտածելուց հետո ըստ արժանվույն կգնահատեն դրանք:

Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր ընկերներ ու համախոհներ ձեռք կբերեն, մյուսներն էլ ազդեցիկ հովանավորներ կգտնեն: Երեկոյան խոստումնալից պլաններ կունենաք: Որոշ Խեցգետիններ օրվա հենց այդ հատվածում կիրառում կգտնեն իրենց տաղանդներին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը գայթակղություններով լի կլինի, որոնց դիմակայելը բարդ կլինի: Նշանի շատ ներկայացուցիչներ օրվա այս հատվածում իրենց թեթևամիտ կպահեն, սխալներ կանեն, որոնք ուղղելը հեշտ գործ չի լինի: Այնպես որ՝ կարևոր որոշումների հարցում շտապել չարժե:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի: Այն շատ գործերում հաջողությունների հասնելու, բարդ խնդիրները լուծելու հնարավորություն կտա: Լավ ժամանակ է գործերում ու անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Ձեր գաղափարները կստանան շրջապատի աջակցությունը: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հաջող կլինի ու հարմար է կարևոր նախաձեռնությունների համար: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում, ինչպես նաև պոտենցիալ գործատուների հետ հանդիպումները: Բայց դրական միտումների ազդեցությունը մի քանի ժամից կնվազի, կզգաք, որ անհրաժեշտ արդյունքներին հասնելը դժվարացել է:

Մի շտապեք հանձնվել: Համառությունը հրաշալի պտուղներ կտա: Եթե հնարամիտ լինեք, չուզենաք սահմանափակվել սովորական մեթոդներով, ապա կկարողանաք զինաթափել թշնամիներին, պաշտպանել ձեզ անբարյացակամ մարդկանց վատ ազդեցությունից:



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բարենպաստ է շփումների համար: Լավ կանցնեն ամենատարբեր հանդիպումները, կկարողանաք շատերի հետ ընդհանուր լեզու գտնել, հաճախ այնպիսի ուժեղ տպավորություն կթողնեք ձեր զրուցակիցների վրա, որ նրանք պատրաստ կլինեն ձեզ հետ անցնել ջրի ու կրակի միջով:

Օգտակար կլինի մասնագիտական սեմինարներին ու կոնֆերանսներին, ինչպես նաև այն միջոցառումներին մասնակցությունը, որտեղ կարող եք նոր բան իմանալ; Այսօր ստացած ամենաանսպասելի ինֆորմացիան մոտ ապագայում պետք կգա: Իսկ այն մարդկանց հետ շփումները, որոնք կկիսվեն իրենց փորձով, կօգնեն նորովի նայել սեփական արարքներին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ վատ չի ընթանա, հուզվելու կարիք էլ չկա: Ոգևորությամբ կստանձնեք բարդ խնդիրների լուծումը և հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դրան ոչ ոք չէր հավատում: Կարող եք նոր գործընկերներ, գործատուներ ու պատվիրատուներ գտնել:

Լավ տպավորություն թողնելու համար առանձնակի ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Բավական է միայն մնաք այնպիսին, ինչպիսին որ կաք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բոլորը ձեզանից դժգոհ կլինեն, իսկ դուք էլ՝ բոլորից: Հասկանալի է, որ այս օրը ամենահասարակներից չի լինի: Փորձեք խուսափել բաց կոնֆլիկտներից, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք ձեր կարծիքը ձեր մեջ պահել: Լավ է բոլոր գործերով ինքնուրույն զբաղվեք: Օգնության դիմելու դեպքում միայն կավելացնեք ձեր խնդիրները:

Աշխատեք չծանրաբեռնվել: Հանգիստն այսօր օգտակար կլինի ձեզ: Կարող եք բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել, որոնց շնորհիվ ձեզ ավելի լավ ու առույգ կզգաք: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան ուզածի նման չի ընթանա, ուստի զարմանալի չէ, որ կհուզվեք ու կնյարդայնանաք: Կարող եք իրավիճակին այլ տեսանկյունից նայել ու կտեսնեք նրա բացած հնարավորությունները: Բայց դա նշանի բոլոր ներկայացուցիչներին չէ, որ կհաջողվի: Չի բացառվում՝ աջակցության կարիք ունենաք: Ինտուիցիան կհուշի, թե ում կարելի է դիմել այդ հարցով:

Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը, գումարը բիզնես-նախագծերի մեջ ներդնել: Հնարավոր եկամտի հետ կապված գործերում հաճախ ցանկալին իրականության տեղ կընդունեք ու զուր հույսեր կունենաք: Մի քիչ առողջ քննադատությունն այսօր ձեզ չէր խանգարի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կհասկանաք, որ հաջողության հասնելու համար պետք է լուրջ տրամադրվեք: Բայց դա անելը բարդ կլինի, քանի որ օրը շատ գայթակղություններ կբերի: Թեթևամտությունը հատկապես վտանգավոր կլինի աշխատանքին ու մյուս կարևոր գործերին վերաբերող հարցերում: Եթե չկատարեք ձեր խոստումները, հուսախաբ անեք մարդկանց, որոնք վստահում էին ձեզ, ձեր հեղինակությունը լուրջ կտուժի:

Բայց կարևոր կլինի նաև շատ չծանրաբեռնվելը, ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծելը: Կարող եք լսել մյուսների կարծիքը, բայց վատ չէր լինի, որ սեփականն էլ ունենայիք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգստացեք: Դրա համար օրը շատ հարմար է: Լուրջ ու կարևոր գործերը լավ է հետաձգել, եթե նման հնարավորություն կա: Աշխատեք ռիսկի չդիմել հատկապես այնտեղ, որտեղ խոսքը միայն ձեր հետաքրքրությունների մասին չէ: Հակված կլինեք խաղասեղանին շատ բան դնել, իսկ դա մեծ կորուստներով կավարտվի:

Մտերիմների հետ ինչ-որ բանի մասին պայմանավորվելը սովորականից բարդ կլինի: Կփորձեք փոխզիջման գնալ, բայց դա բավարար չի լինի: Ձեզանից ավելի ու ավելի մեծ զիջումներ կակնկալեն: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Այս հատվածում հոգնեցուցիչ գործեր ու հեռավոր ուղևորություններ մի պլանավորեք: