ԽՈՅԵՐ

Այսօր ձեր եւ ձեր սիրելիի մոտ խնդիրներ կառաջանան: Դուք կարող եք դրանք լուծել համատեղ ուժերով կամ էլ պարզապես անտեսել:

ՑԼԵՐ

Այսօր ամենալավ մտքերը ձեզ կայցելեն մաքուր օդում: Այնպես որ, եթե ցանկանում եք տպավորություն գործել ինչ-որ մեկի վրա, ապա հրավիրեք նրան զբոսանքի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ սիրելիի հետ համատեղ զբաղմունքը, որով տարված եք վերջին օրերին, բավականին ձանձրալի է, այդ իսկ պատճառով դուք արագ պետք է նոր բան մտածեք ձեր երկուսի համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք պետք է պարզեք, թե էլ ում հանդեպ անտարբեր չէ ձեր սիրելին: Մեծ է հավանականությունը, որ դրանց թվում կլինեն աշխատանքը, նրա մայրը կամ սիրելի շունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ստիպված կլինի ձեզ բացատրել ակնհայտ բաներ, ընդ որում` մի քանի անգամ: Եվ շատ բան ձեզ համար բացահայտում կլինի…

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ռոմանտիզմը կիշխի ձեր հոգում, եւ դուք կցանկանաք, որ ձեր եւ ձեր սիրելիի մոտ ամեն ինչ լինի այնպես, ինչպես ռոմանտիկ սիրավեպերում:

 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին մուկն ու կատու կխաղա ձեզ հետ, եւ դուք պետք է գուշակեք հանելուկները եւ սեւ կատու փնտրեք` մութ սենյակում:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեզ հեշտ չի լինի պատասխանատու քայլ անել, որը թեեւ անճանաչելիորեն չի փոխի ձեր անձնական կյանքը, բայց նոր ու վառ գույներ կբերի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հաջող օր չէ հարաբերություններ պարզելու կամ դրանք նոր մակարդակի հասցնելու համար: Աշխատեք այդ ամենը թողնել առավել բարեհաջող օրվա:

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Այսօր չարժե շեղվել անձնական հարցերից անգամ ամենակարեւոր գործերի պատճառով: Սիրուց առավել թանկ այս պահին դուք ոչինչ չունեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին չի հասկանա ձեր կատակները կամ էլ կհասկանա տարօրինակ ձեւով: Դուք ստիպված կլինեք առավելագույնս լուրջ լինել, այլապես կարող եք իսկապես միմյանց չհասկանալ:

ՁԿՆԵՐ

Այսօր ավելի լավ է յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք: Աա վերաբերում է առաջին հերթին սիրային հարցերին:

Աղբյուրը՝ Junona.org