Մարդուն նեղացնելը երբեմն շատ հեշտ է լինում։ Եվ մեղքը քավելու ամենահեշտ միջոցը մարդուց անկեղծորեն ներողություն խնդրելն է։

Այսօր կպատմի, թե ինչպես են ներողություն խնդրում Կենդանակերպի տարբեր նշանները։

Խոյ

Նրանք ամեն բան այնպես են շրջում, որ վիրավորված մարդը նաև մեղադրյալն է դառնում այն բանի համար, որ ստիպել է Խոյին բարկանալ և իրեն նեղացնել։

Ցուլ

Ի միջի այլոց են ներողություն խնդրում, այնպես, կարծես առանձնապես բան էլ չի եղել։ Եվ շարունակում են հանգիստ ապրել։

Երկվորյակ

Նրանք պետք է սկզբում իրենք իրենց համոզեն, որ իրենք սխալ են եղել և այդ ժամանակ հնարավոր է որոշեն ներողություն խնդրել։

Խեցգետին

Հույս ունեն, որ վիրավորվածն ինքը գլխի կընկնի Խեցգետնի զգացողությունների մասին և ցույց կտա, որ պատրաստ է ներողությունը լսել։

Առյուծ

Թագավոր առյուծը շատ դժվարությամբ է ներողություն խնդրում։ Բայց նրանց անսովոր լուռ վարքը մատնում է նրանց և կարելի է սպասել, որ շուտով նա կասի անհրաժեշտ խոսքերը։

Կույս

Սխալն ընդունում են, սակայն ներողություն խնդրում են խրատական տոնով, դիմացինին բացատրելով, որ եթե նա իրեն ճիշտ պահեր, ապա վիրավորանքի առիթ էլ չէր լինի։

Կշեռք

Իրենց սխալն ընդունել և ներողություն խնդրել կարողանում են, բայց անպայման պետք է պարզաբանեն, թե ինչն է եղել վեճի պատճառը։ Նրանց համար կարևոր է փոխըմբռնման և ներդաշնակության հասնելը։

Կարիճ

Ներողության անհրաժեշտությունը չեն տեսնում, քանի որ իրենց կարծիքով իրենք միշտ ճիշտ են, նույնիսկ վեճի ժամանակ։Related image

Աղեղնավոր

Ներողություն խնդրելիս նրանք կարող են էլ ավելի վիրավորել մարդուն՝ հիշեցնելով բոլոր ասված բառերը որպես գերագույն արդարություն և ճշմարտություն։

Այծեղջյուր

Բավականություն են ստանում, որ դիմացինը վերջապես զգացել է միևնույն ցավը։

Ջրհոս

Եթե նրանք ներողություն են խնդրում, ուրեմն հետդարձի ճանապարհ չկա, պետք է խզել հարաբերությունները։

Ձկներ

Շատ նուրբ են կարողանում ներողություն խնդրել, ինչի արդյունքում ուրախության և զղջման արցունքներ է թափում նա, ումից ներողություն են խնդրում։