Հեռազգացությունը բնածին նվեր է կամ բարձր ինտելեկտի նշան: Կենդանակերպի նշանների ներկայացուցիչներ կան, որոնք վստահաբար ունեն այս ունակությունը: Եթե ​​կարծում եք, որ կարող եք կարդալ կամ նույնիսկ կանխատեսել ուրիշների մտքերը, ապա մի շտապեք եզրակացություններ անել: Մարդիկ, որոնք հարուստ երեւակայություն ունեն, փաստորեն հակված են չափազանցել եւ մտածել այն մասին, ինչը չկա եւ չի կարող լինել:

Կարիճ

Կարիճի բնույթը միշտ կապված է մոգության եւ գերբնականի հետ: Եվ քանի որ այս նշանի էներգիան շատ հզոր է: Նույնիսկ, եթե Կարիճը ինքը չի հավատում նման հատկություններ ունենալուն, դա դեռ չի նշանակում, որ չունի: Կարիճի հովանավոր Պլուտոն մոլորակը, նրան օժտում է այդ որակներով: Հաճախ Կարիճների մեջ հանդիպում են մարդիկ, ովքեր ռենտգենի նման կարող են կարդալ դիմացինին: Կարիճը հեշտությամբ կարող է «կարդալ» մարդուն, բացահայտելով նրա թաքնված հատկանիշները:

Ինտուիտիվ մակարդակով, այսինքն `բնազդների օգնությամբ, Կարիճը «ուսումնասիրում է»մարդուն, վերլուծում է իր եզրակացությունները, բացահայտումները, եւ դրանից հետո, վեցերորդ զգայարանը հրամցնում է արդեն մշակված, պատրաստի տեղեկատվությունը: Կենցաղի եւ առօրյա կյանքի մակարդակում այս երեւույթը կարելի է անվանել «առաջին տպավորություն»: Ավելին, Կարիճը երբեք չի սխալվում մարդկանց հարցում: Պլուտոնի զավակի համար բավական է լսել իր ենթագիտակցության ձայնը լսել, որ ունենա անձի կամ զրուցակցի առաջին տպավորությունը: Սա է պատճառը, որ կարող ենք Կարիճին անվանել հեռազգացողությամբ օժտված մարդ:

Աղեղնավոր

Յուպիտերի հովանու տակ գտնվող Աղեղնավորը հեռազգացության մարմնացում է ուղղակի: Ամենից հաճախ Աղեղնավորի այդ ուժը դրսեւորվում է արտակարգ իրավիճակներում, երբեմն` կրիտիկական դեպքերում, իսկ Աղեղնավորը ինքն իր ունակությունից կարող է զարմանալ: Բնության ուժերի հետ միավորումը և ներդաշնակ հաղորդակցությանը Աղեղնավորին հզոր էներգիա եւ ոգեշնչում է տալիս: Այստեղ աշխատում է փոխհատուցման օրենքը: Որքան ավելի շատ Աղեղնավորը շրջապատված է բուսական եւ կենդանական աշխարհով, այնքան ավելի է սնուցվում էներգիայով: Եթե ​​Աղեղնավորը ճնշված է, թախծոտ կամ անգործ, ապա հեռազգացողության նվերը «սառեցվում է», իհարկե, ժամանակավոր: Հարմար առիթի դեպքում այն նորից կակտիվանա:

Աղեղնավորը իր բնույթով շատ բաց եւ ուրախ մարդ է եւ նրա համար հեշտ է դրական զգացմունքներ հաղորդել մարկանց: Աղեղնավորի հմայիչ ժպիտը նրան տալիս է մագնիսական ուժ, որը դառնում է անծանոթներին դեպի իրենց դրական տրամադրելու լավ հնարավորություն: Աղեղնավոր լիարժեք իշխանության մեջ օգտագործում է իր ամբողջ բնական հմայքը, ազդելով զրուցակցի վրա, մտածողության տեսքով եւ ուժով: Խաղաղասեր Աղեղնավորը կարող է հեշտությամբ շփվել ուրիշների հետ, առանց բառ անգամ ասելու:

Ձկներ

Իր հարուստ երեւակայության եւ հսկայական ներքին աշխարհի շնորհիվ, Ձկները ընկել են այս «հեռազգաց» եռյակի մեջ: Երբեմն Ձկներն անսահման են իրենց երազանքների մեջ եւ շատ են երևակայում: Նրանց Երևակայածները հիմք են հանդիսանում հեռահաղորդակցության զարգացման համար: Նեպտունի հովանավորյալների մոտ ամուր է կապը ընտանիքի եւ ընկերների հետ: Ձկները միշտ լուռ են, բայց այդ որակը փոխհատուցվում է այն փաստով, որ նա իր միջով է անցկացնում մարդկային զգացմունքները եւ դա բերում է հեռազգացության: Այլ մարդկանց վախերը եւ երջանկությունը Ձկների մոտ ընկալվում է սեփականի պես:

Ձկները ավելորդ բառերի կարիք չունեն, որ հասկանան թե ինչն է հուզում սիրելի մարդուն, նրան բավարար է իր վեցերորդ զգայարանը: Միայն մի հայացք գցելով, Ձկները պատրաստ են վստահորեն «ախտորոշել», նկարագրել մարդւո հետ կատարվողը: Ձկներըը, որպես ջրային նշան, օժտված լինելով գերզգայությությամբ, հարազատների համար այն մարդն է, ումից չեն կարող թաքցնել ոչ մի բան: Որքան ավելի շատ են Ձկներն իմանում ու շատ շփվում իր սիրելի մարդկանց հետ, այնքան բարձր է իր հեռազգացության ունակությունները: