ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն ունենք և ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով։ Մյուս մարզերում առաջիկա 10 օրերին ոʹչ տեղումներ ունենք, ոʹչ էլ ջերմաստիճանի լուրջ նվազում»։