Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: