Մոսկվան Ուկրաինայում հատուկ գործողության հետ կապված՝ օժանդակության խնդրանքով չի դիմել ՀԱՊԿ-ի գծով գործընկերներին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք նման խնդրանքով ոչ մեկին չենք դիմել։ Մենք ելնում ենք այն բանից, որ ամեն անհրաժեշտ բան՝ հատուկ ռազմական գործողության խնդիրները լուծելու, այն պատերազմն ավարտելու համար, որն Արեւմուտքն ուկրաինական վարչակարգի միջոցով սկսել է դեռեւս պետական հեղաշրջումից հետո, մենք ունենք»,- ասել է Լավրովը «Россия 24» հեռուստաալիքի եւ «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում։