Ուկրաինան և Եվրոպական Միությունը Բրյուսելում ստորագրեցին ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագիրը: Պորոշենկոյի խոսքերով, այս օրը Ուկրաինայի համար «պատմական» է և 1991թ. անկախության ձեռքբերումից հետո ամենակարևոր իրադարձությունն է:
Պորոշոնկոն մասնավորապես ասել է, որ տնտեսական և քաղաքական առավել նեղ կապերի հաստատումը ԵՄ-ի հետ Ուկրաինային տալիս է «լրիվ նոր հեռանկարներ»:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան այս հնարավորությունը կօգտագործի մոդեռնիզացման համար և կնքված համաձայնագիրը անվանել է «ԵՄ-ի համերաշխության դրսևորում»:
ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրեր ստորագրեցին նաև Վրաստանն ու Մոլդովան:
Հիշեցնենք նաև, որ Ուկրաիանայի նախկին նախագահի կողմից այս համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու պատճառով սկսվեցին մեզ քաջ ծանոթ իրադարձությունները: Զանգվածային դժգոհություններն ու հեղափոխությունը բերեցին իշխանության փոփոխման, որի արդյունքում էլ նախագահ ընտրվեց Պ. Պորոշենկոն: