«Air Algerie» ընկերության ինքնաթիռը, որը, ինչպես հայտնել էին կորել էր ռադարներից որոշ ժամանակ առաջ, այժմ հայտնվում է, որ կործանվել է: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ինքնաթիռը կործանվել է  Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մոտակայքում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Algerie» օդային ավիաընկերությունը կորցրել է կապը A320 ինքնաթիռի հետ, թռիչքից 50 րոպե անց, ովքեր հետևում էին ինքնաթիռի երթուղուն Բուրկինա-Ֆասո մայրաքաղաքից:

Ալժիրի A320 ինքնաթիռում կար ավելի քան 112 ուղևոր, իսկ ինքնաթիռի հետ կապը կորցրել են հինգշաբթի օրը, այս մասին հաղորդում են Ալժիրի նորությունների պորտալից:

Նշվում է, որ միայն 4 ուղևոր է եղել Ալժիրի քաղաքացի, բայց պաշտոնական տեղեկություններ այս մասին դեռ չկան: