«AirAsia QZ8501» օդանավի որոնողական աշխատանքները վերսկսվել են առավոտյան: «AirAsia» ընկերության «А320-200» օդանավը անհետացել է ռադարներից երեկ՝ դեկտեմբերի 28-ին, առավոտյան 6:24-ի սահմաններում: Չնայած գիշերվա ընթացքում մի քանի խոշոր նավեր իրականացնում էին որոնողական աշխատանքներ, սակայն լայնամասշտաբ աշխատանքները սկսվել են միայն առավոտյան: 

Airbus A320-200 օդանավում կար 162 ուղևոր: 

Որոնողական աշխատանքներին մասնակցում են մի քանի երկիր: Ինդոնեզիայի վարչապետը կարծում է, որ ամենայն հավանականությամբ օդանավը վթարի է ենթարկվել: 

«Մենք չգիտենք կործանվել է արդյոք օդանավը թե ոչ: Եկեք ուղղակի սպասենք և տեսնենք: Մենք չենք ուզում ենթադրություններ անել: Ներկայումս մենք գաղափար չունենք, թե ինչ է պատահել»,- ասել է «AirAsia» ընկերության տնօրենը: