Համաձայն Yerevannews.am-ի հավաստի աղբյուրների ադրբեջականական կողմը, ոգեւորվելով նախօրեին շփման գծում իր «հաջողված» դիվերսիոն գործողությունից, անցած գիշեր եւս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հերթական դիվերսիոն գործողությունների փորձեր է ձեռնարկել:
Հայ դիրքապահ զինծառայողների զգոնության եւ աչալրջության շնորհիվ դիվերսիոն խմբավորումերի հերթական փորձերը, սակայն, ձախողվել են: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների եւ պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է: Դիվերսիոն խմբերի անդամները, կրելով կորուստներ, թողնելով մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն եւ տեխնիկական ու կապի միջոցներ, զենք եւ զինամթերք, դիմել են փախուստի` իրենց հետ տանելով զոհերին եւ վիրավորներին: Հայ դիպուկահարների հմուտ գործողությունների արդյունքում ոչնչացվել են նաեւ տվյալ հատվածներում գործող դիպուկահար խմբերը: Մարտերի արդյունքում, ըստ նախնական տվյալների, ադրբեջանական կողմն ունի 14 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ:
Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: