Ինչպես տեղեկացել էինք տեղական և ադրբեջանական լրատվամիջոցներից՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչն այսօր՝ օգոստոսի 7-ին, գերեվարվել է ադրբեջանցիների կողմից:
Հայկական կողմը պարզում է ՀՀ քաղաքացու գերության վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության արժանահավատությունը:
Այդ ժամանակահատվածում Times.am տեղեկացրեց, որ բռնվածը կամ գերեվարվածը Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանն է, ով գյուղացիների բնութագրմամբ՝ արբեցող էր, ուներ անհավասարակշիռ վարքագիծ:
Քիչ անց ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվեցին գյուղացու և նրա իրերի լուսանկարները: Առաջին տպավորությունը, երբ նայում ես Կարենի լուսանկարին այն, որ տղան դժվար թե դիվերսանտ լինի, քանի, որ ttv.az-ի հրապարակած լուսանկարում տղայի դեմքի արտահայտությունը տարօրինակ է, բայց սա ընդամենը դիտողություն է:
Թվարկենք մի քանի փաստ, որ լուսանկարները շինծու են և ծիծաղելի`
Զենք զինամթերքով լուսանկար` այդքան սպառազինություն տանելու համար առնվազն 5-ից 7 հոգանոց ջոկ է անհրաժեշտ:
1.Պ-274 տեսակի մալուխը դիվերսանտին անհրաժեշտ չէ և նույնիսկ եթե այն առկա է, հարց է առաջանում TA-57 հեռախոսների վերաբերյալ, քանի, որ մալուխը նախատեսված է հեռախոս միմյանց միացնելու համար:
2. Բացակայում են փամփշտակալների պայուսակները. երևի փամփշտակալները գրպաններում են եղել, իսկ փամփուշտները՝ տոպրակով:
3. Դիվերսիայի գնացողները չեն տանում հակատանկային նռնականետ, իսկ այն պարագայում, երբ դրա անհրաժեշտությունը կա РПГ-7-ին նախընտրում են այլ ավելի թեթև муха տեսակը, բացի թեթև լինելուց նա միանգամյա է գերի ընկնելուց հառակորդին զենք չես թողնի:
Լուսանկարներով նկարի վրա պատկերված են գերազանց որակի նկարներ, որոնք կատարվել են առնվազն սիրողական ֆոտոտեսախցիկով: Գյուղացի տղան հատուկ նկարել և տպել էր սպորտային ավանը ու «Կռազ» մեքենան, որ հետը տանի ու չկարոտի, և դրանք միանշանակ Nokia հեռախոսով չեն կատարած:
Նկարները հրապարակող կայքը սակայն գրում է, որ բացի այդ նկարներից այդ խղճուկ հեռախոսում այնքան տեղեկատվություն է եղել, որ իրենց հետախուզական վարչությունը կարող է մեկ շաբաթ չաշխատել:
Առաջին նկարում նոր էին նկարել և տարածում էին, հետո ասացին դիվերսանտ են հայ բռնել, նայեք թե ինչ են արել, ստիպել են շորեր հագնել ու շոու են կազմակերպել:
Իսկ եթե լուրջ բնութագրենք այս ամենը` կարող ենք նշել, որ այսպես դիվերսիայի չեն գնում և Կարեն Պետրոսյանը ընդամենը հասարակ գյուղացի է Մամիկոն և Արսեն Խոջոյանների նման և չմոռանանք այն, որ 77-ամյա ծերունուն նույնպես դիվերսանտ էին անվանում:
Դավիթ Սոֆիյան
Նյութի աղբյուրը` yn.am (Երևան նյուզ) լրատվական կայք