Ինչպես հայտնի է օգոստոսի 26-ին, ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի (Սարգիս Նորիկի Անանյան): Իսկ արդեն սեպտեմբերի 1-ին, ադրբեջանական լրատվական կայքերը հրապարակել են վերջինիս անձնական տվյալներն ու լուսանկարը հղվելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Այժմ, ադրբեջանակն լրատվամիջոցները հայտնում են, որ ՀՀ քաղաքացին անցել է սահմանը և հայտնվել Ադրբեջանում «ինքնակամ»: Համաձայն հաղորդագրության՝ այժմ նա գտնվում է Ադրբեջանի ՊՆ հոպիտալում: Այստեղ մենք կարող ենք ականատես լինել ադրբեջանական չստացված ֆիլմի 2-րդ մասին: Նկատում ենք, որ ինչպես առաջին անգամ՝ Կարեն Պետրոսյանի դեպքում, այս դեպքում ևս սա ընդհամենը անհաջող ֆարս է:
Ըստ ադրբեջանական կողմի մեկանբանության 53-ամյա ՀՀ քաղաքացին լքել է հայրենիքը այստեղ տիրող ծանր սոցիալական և տնտեսական վիճակի պատճառով: Ներկայացվում է նաև տեսանյութ, որում խոսում է հենց Սարգիսը: Նա պատմում է, որ 8-10 կմ քայլել է ոտքով, երբ նրան կանգնեցրել են ադրբեջանական դիրքապահները: