Ադրբեջանական Զինված ուժերի դիպուկահարը կրակ է բացել մոտ մեկ ժամ առաջ ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ: Կրակի արդյունքում վիրավորվել է 85-ամյա ծերունի՝ Լևոն Անդրեասյանը:  Այժմ նա գտնվում է Բերդի հոսպիտալում: 

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: