Նախիջևանում օգոստոսի 18-ին նախատեսվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Այսպիսի հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Նախիջևանում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ուժային գերատեսչությունների ղեկավարներ Զաքիր Հասանովի, Իսմեթ Յըլմազի, Իրակլի Ալասանիայի հանդիպումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ։
Նախատեսված են ոչ միայն նախարարների դեմ առ դեմ հանդիպումներ, այլ նաև քննարկումներ եռակողմ ձևաչափով, այցելություն զորամասեր, Նախիջևանի մշակութային և պատմական հուշարձաններ և այլ միջոցառումներ։
Պաշտպանության նախարարների այցը Նախիջևան կտևի մեկ օր։