Ապրիլի 24-ին ադրբեջանցի զինվոր է սպանվել: Այս մասին Ադրբեջանի Պն-ն չի հաղորդում ոչ մի տեղեկություն, սակայն համացանցում տարածվել են զինվորի դիակի լուսանկարները, ինչպես նաև որոշ կադրեր հուղարկավորությունից: 

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Գեդաբեկի շրջանի ռազմական դիրքերից մեկում` «Յասամալ» հենակետում: Սպանվածը սերժանտ Սամեդ Միրիևն է: 

Զինծառայողի սպանության գործը բազմաթիվ հարցեր է առաջ քաշում: Միրիևը հասցրել է եղբորը հեռախոսով կարճ հաղորդագրություն ուղարկել, որտեղ գրել է իր խնդիրների մասին ու նշել այն անձանց անունները, ովքեր ցանկանում են սպանել իրեն։ Տեսանյութում երևում է նաև հաղորդագրության տեքստը: