Այսօր մեկնարկելու է ԱԺ  հերթական քառօրյան: Հենց  սկզբից  քվեարկության է դրվելու «Մարտի 1»-ի իրադարձությունների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների համանուն նախագծի քվեարկությունը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ելույթում նշել էր, որ անմիջապես քվեարկությունից առաջ կհայտնեն, թե ինչպես են քվեարկելու: