Հայաստանի անկախության օրը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամները պայթեցրել են Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Ավերված եկեղեցուց կանգուն է մնացել միայն գմբեթը՝ վրայի խաչով:
Ավերված եկեղեցին շատ մեծ արձագանք է գտել նաև ԱՄՆ-ում: Հայաստանի դեսպանատունը ԱՄՆ-ում միացել է Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ խստիվ դատապարտելով այդ արարքը:
«Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ:
Ինչպես նշել է պետքարտուղար Քերրին, ԻԼԻՊ-ը համակարգված կերպով թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ և հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք: Այս սպառնալիքին դիմակայելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել միասնական ջանքերը՝ կազմալուծելու ու վերացնելու ԻԼԻՊ-ը»,- ասվում է հայտարարությունում: