«Ոստիկանության հրապարակած տեսանյութով այսօր կփորձենք ապացուցել, թե ինչպիսի կեղծիքներ է արվել հենց ՀՀ ոստիկանության կողմից»,- հայտարարել է Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Մեր օրիգինալ հայտարարության մեջ մենք ներկայացրել ենք, որ Ալեք Ենիգոմշյանին ոստիկանները դուրս են բերել ավտոմեքենայից և բերման են ենթարկել վարորդին: Ոստիկանները հակառակն են հայտարարում, որ իբր մենք իրենց մեղադրում ենք Ալեք Ենիգոմշյանին բերման ենթարկելու մեջ: Իրենց պատրաստած տեսանյութում անգամ բերված է Նախախորհրդարանի տեսքտը՝ կեղծ տեղեկատվությամբ: Դուք կարող եք այս կադրերը անվերջ նայել և չհասկանալ, թե Ենիգոմշյանին ոստիկանության ներկայացուցիչը չէ, որ ուղեկցում դեպի մայթ: Այնտեղ երևում է Ենիգոմշյանը և ինչ-որ քաղաքացի, որը ուղեկցում է իրեն դեպի մայթ, նոր հետո մոտենում է օպեր-լիազորը: Ոստիկանության հայտարարությունը այն մասին, թե բանուկ մասում չեն թողել Ենիգոմշյանին, հակառակն է ապացուցում հենց իրենց տեսանյութը: Պարզ երևում է, որ ԱՍԱԼԱ-յի մարտիկը կանգնած է անօգնական, իսկ կողքերով անցնում են մեքենաներ: Մի մեքենա էլ չի կարողանում տեղից շարժվել»:
ԱՍԱԼԱ-ի մարտիկը կոչ արեց ոստիկանությանը պարզ, առանց մոնտաժելու հրապարակել տեսանյութը, որտեղ կերևա իրեն ուղեկցող ոստիկանի և տաքսի կանչած օպեր-լիազորի դեմքը. «Եթե ոստիկանները ապացուցեն, որ ինձ օգնություն ցուցաբերողները իրենք են առանց մոնտաժելու տեսանյութը ներկայացնելով, ապա ես կընդունեմ այդ փաստը»:
YerevanNews.am-ի այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, կմեղադրի՞ արդյոք ոստիկանին, որը կոպտորեն՝ խախտելով կանոնադրությունը չներկայանալով՝ հրմշտել և դուրս է բերել մեքենայից, թողել փողոցի բանուկ մասում, Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց, որ հայտարարություն արդեն ներկայացվել է, և հնարավոր է մեղադրանք ներկայացնի. «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչպիսի կացության մեջ ենք գտնվում և իրականությունը ինչպիսին է»:
ԱՍԱԼԱ-ի մարտիկի պնդումերը այնքան էլ հաստատուն չէին ոստիկանին մեղադրելու մասին, և ապացույցի դեպքում իր «սխալը» ընդունելու փաստը մտածելու տեղիք է տալիս, թե արդյո՞ք ոստիկանությունն է կեղծում փաստերը և սխալ արձանագրում: