Ինչի՞ համար են ստեղծված կանոնները: Օրինակ ճանապարհային երթևեկության կանոնները սահմանված են մարդկանց կյանքները փրկելու, տարբեր բացասական երևույթներից ազատելու համար և հենց այս կանոններին հետևելու արդյունքում է, որ մարդիկ խուսափում են բազմաթիվ դժվարություններից: Նույն սկզբունքը գործում է մարքեթինգային և գովազդային ոլորտներում: Հետևելով որոշակի սահմանված և փորձված կանոնների մարքեթոլոգները ապահովում են արդյունավետության առավելագույն ցուցանիշներ:

Հայաստանում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է արդյունավետ գովազդ ստեղծելու «ոսկյա» կանոններ. 

  • Մեկ գովազդային վահանակի միջոցով պետք է գովազդվի մեկ ապրանք կամ ծառայություն. պատկերացրեք, որ ինչ-որ բան բացատրելիս դուք խոսում եք միանգամից 3 թեմայի մասին: Պարզ է, որ ձեր զրուցակիցը շփոթմունքի մեջ կընկնի և չի ընկալի խոսքի էությունը: Նույն կերպ է նաև գովազդում: Ոչ պրոֆեսիոնալ գովազդային մասնագետները, չտիրապետելով գործի նրբություններին, հաճախակի են թույլ տալիս այս սխալը:
  • Գովազդային հաղորդագրությունը անպայմանորեն պետք է պարունակի վերնագիր: Վերնագիրը դա առաջինն է ինչին ուշադրություն է դարձնում հաճախորդը: Այն պետք է գրավի և հետաքրքրի հաճախորդին: Վերնագիրը պետք է լինի խոշոր և առանձնանա մնացած տեքստից: Այն կարող է պարունակել ինչպես հարց, այնպես էլ ուղղակի դիմում կամ պատասխան: Խորհուրդ չի տրվում նաև գովազդի մեջ որպես վերնագիր կիրառել ընկերության անվանումը:
  • Գովազդը պետք է պարունակի նաև նկար: Գիրք, ամսագիր, թերթ կարդալիս կամ գովազդային հոլովակ դիտելիս մարդը առաջին հերթին ուշադրություն է դարձնում նկարների, պատկերի կամ կերպարների վրա: Հետևաբար գովազդը անպայման պետք է պարունակի նկար: Տվյալ նկարը հաճախորդը պետք է ասոցացնի ձեր ապրանքի կամ ծառայության հետ: Այն պետք է ցուցադրի կամ լուծի որևէ խնդիր, որը առկա է հաճախորդի մոտ:
  • Գովազդը պետք է պարունակի «սեղմակ» հասկացությունը: «Սեղմակը» դա միջոց է, որը կիրառվում է ձեր գովազդային հաղորդագրությունը կարդալու հաճախորդների նախնական համաձայնությունը ստանալու համար: Դա բառ է, բառակապակցություն կամ նկար, որը կստիպի նրանց ուշադրություն դարձնել ձեր գովազդին: