Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ելնելով սեփական և միջազգային մարքեթինգային փորձի ուսումնասիրությունից, ներկայացնում է արդյունավետ արտաքին գովազդ ստեղծելու կանոններ և խորհուրդներ, որոնք կօգնեն կատարելագործել սեփական ունակությունները:
- Ցուցադրվող ինֆորմացիան պետք է լինի լակոնիկ, որը հնարավոր լինի հիշել 0.5 վայրկյանում: Այս կանոնը առաջացել է այն պատճառով, որ այս դեպքում գովազդը նախատեսված է համեմատաբար «բարդ» հանդիսատեսի համար: Չպետք է մոռանալ նաև ժամանակի սղության մասին. վարորդները, հետիոտների համեմատ, շատ քիչ ժամանակ ունեն ձեր գովազդը հիշելու համար:
Գովազդի արդյունավետության այս ցուցանիշը ստուգելու համար անհրաժեշտ է ուղղակի ձեր գովազդային հաղորդագրությունը կարդալ 5 վայրկյանի ընթացքում: Եթե ստացվեց, ապա այս կետը ձեր մոտ ստացվել է: - Արտաքին գովազդի կրիչի գլխավոր գովազդային հաղորդագրությունը պետք է կարճ լինի: Ցանկալի է, որ ձեր գլխավոր հաղորդագրությունը պարունակի 3-4 բառ: Որքան քիչ բառեր դուք օգտագործեք, այնքան ավելի ուժեղ ազդեցություն այն կունենա:
- Ձեր գովազդը չպետք է պարունակի 1-2 ավելի լուսանկար: Չափազանց շատ լուսանկարների և պատկերների օգտագործումը կարող է առաջացնել շփոթություն, ինչը կխանգարի նաև ձեր գովազդային հաղորդագրության նշանակետին հասնելուն:
- Ձեր կոնտակտային տվյալների զբաղեցրած տարածքը պետք է լինի մինիմալ: Օգտագործեք միայն մեկ կոնտակտային ինֆորմացիա: Մարդիկ տեսնելով գովազդ, որում առկա է և՛ հեռախոսահամար, և՛ հասցե, և՛ էլ. հասցե ու այլ տեղեկատվություն ձեր ընկերության մասին դժվար թե կարողանան կողմնորոշվել կոնկրետ որ տվյալն է իրենց անհրաժեշտ: Այս պատճառով, երբ նշում եք միայն հեռախոսահամարը, այն մաքսիմալ կերպով տպավորվում է ձեր ապագա հաճախորդների մոտ»: