Այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողները հարց ուղղեցին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին, թե արդյո՞ք վերջինս դնելու է իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ:
Այս հարցին Բաղդասարյանը հռետորական պատասխան տվեց, նշելով, թե արդյո՞ք լրագրողը գիտի թե իր հետ ինչ կլինի մի քանի տարի անց:
«Հիմա 2014 թիվն ենք, չէ՞: Նախագահական ընտրությունները լինելու են 2018-ին: Դուք գիտե՞ք, թե վաղը ձեզ հետ ինչ է լինելու, բա ես ի՞նչ իմանամ՝ ինձ հետ ինչ է լինելու», - հարցրեց նա:
Այս հարցադրմանն էլ ի պատասխան մի ուրիշ լրագրող էլ ակնարկելով Կուտակային կենսաթոշակային համակարգը, նշեց, որ այդ դեպքում ինչպես են արդեն 45 տարով գումարներ տալու ուրիշին` չիմանալով թե իր հետ ինչ է լինելու:
Արդեն Բաղդասարյանն էլ անդրադառնալով այդ համակարգին, նշեց, թե դա արդյունավետ համակարգ է ցանկացած երկրի համար: