Քիչ առաջ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը դուրս եկավ խորհրդակցական սենյակից և հրապարակեց օրենքով գող «Զապի» խափան միջոցի ընտրության վերաբերյալ որոշումը: Դատավորը մերժեց նրա փաստաբան Մարտիրոսյանի ` «Զապին» գրավի դիմաց ազատ արձակելու որոշումն ու նրա նկատմամամբ մեկամսյա կալանավորման որոշում կայացրեց:

Հիշեցնենք, ինչպես հայտնում էր ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, 28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը /մականունը՝ «Զապ»/ Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:

 

Մանրամասները yerkir.am-ի տեսանյութում`