Մարդկության զարգացման ներկայիս փուլում անչափ կարևորում է բնության դերը, մասնավորապես՝ դրա պահպանումը: Այսինքն` ցանկացած պետությունում բնապահպանության նախարարության դերն ու իրավասությունները պետք է լինեն առաջնային և ճիշտ կազմակերպված:
Բնապահպանության նախարարությունը պետության կառավարման համակարգում պետք է ունենա ընդգծված կարևոր դեր, որոշակի արտոնություններ, որի հետ մեկտեղ, սակայն, անհրաժեշտ է իրականացնել նաև պատշաճ վերահսկողություն իրականացվող գործունեության նկատմամբ: Այս կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդկային զարգացման այսպիսի տեմպերի դեպքում մենք կկորցնենք բնական այն ռեսուրսները, որոնք մնացել են մեզ և ֆլորան և ֆաունան ամբողջությամբ:
Խնդիրը օրհասական է նաև պետության շահերի տեսանկյունից: Այսինքն՝ պետական բյուջեից բավականին մեծ գումարներ են ուղղվում այս նախարարության գործունեության համար, ինչը ենթադրվում է, որ պետք է օգտագործվի հենց «բնությունը պահպանելու» համար: Սակայն ակնհայտ է, որ «բնությունը պահպանելու» քողի ներքո լվացվում են մեծ գումարներ և իրականացվում այլ անօրինական գործարքներ:
Սրա վառ օրինակ է հենց այն, որ օգոստոսի 26-ին ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության բաժնի պետը: Նա ենթադրվում է, որ կաշառք վերցնելու փոխարեն թույլ է տվել իրականացնել օրինազանց գործունեություն ՀՀ բնական տարածքների նկատմամբ:
Մասնավորապես այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին ծառայողական լիազորությունների շրջանակներում թույլատրել է մի շարք քաղաքացիների առանց համապատասխան թույտվության Կոտայքի մարզի Կապուտան, Ջրաբեր և Ֆանտան համայնքներից տեղափոխել մեծ ծավալների սև հող և չխոչընդոտելու և վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանցից պարբերաբար ստացել է ընդհանուր 975 հազ. դրամ գումար:
Փաստորեն ՀՀ բնապահպանության նախարարության տվյալ աշխատակիցը «բնությունը պահպանելու» իր պարտականությունները այս կերպ է ըմբռնել: Մնում է մեկ հարց. արդյո՞ք տվյալ նախարարության մյուս աշխատակիցները նույնպես նման կերպ են հասկանում իրենց առաքելության իմաստը: