Երևանում գործող մի քանի տոնավաճառների աշխատակիցներ իրենց բողոքն են հայտնում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին կառավարությանշենքի դիմաց և պահանջում էին վարչապետին:
Ըստ օրենքի՝ տոնավաճառի աշխատակիցները պետք է իրենց ապրանքաշրջանառության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն հարկային մարմին: Փաստաթղերը առաջին անգամ չներկայացնելու հետո նախատեսվում է տուգանք, երկրորդ անգամ՝ տուգանք և այսպես շարունակ:
Վարչապետն իջավ և զրուցեց ցուցարարների հետ: Վարչապետը խնդրի բոլոր կողմերն ավելի լավ հասկանալու համար առաջարկել կազմել պատվիրակություն և բարձրանալ կառավարության շենք:
Պատվիրակությունը կազմվեց՝ ամեն տոնովաճառից 3 անձ, որոնք կառավարության շենքում այժմ քննարկում են առաջացած բողոքի պատճառները: