Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Հայտնում են նաև, որ թռչող սարքը խոցվել է Աղդամի շրջանում, այսօր՝ հունվարի 29-ին, 14:00-ի սահմանում:
Կապված այս տեղեկատվության հետ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել.
«Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն:»