Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կոչ է անում լրագրողներին և քաղաքացիներին չնկարահանել և չտեղադրել սոցիալական կայքերում զինվորական տեխնիկայի և բանակային ստորաբաժանումների տեղաշարժման լուսանկարները, որոնք նախատեսված են երկրի արևելքում ուժային գործողությունների իրականացման համար: 

Ինչպես տեղեկանում ենք Իտառ-Տասսից՝ այժմ Դոնեցկի կենտրոնում կռիվ է ընթանում «Դոնեցկի ազգային հանրապետության» անջատողականների և Ուկրաինայի իրավապահ մարմինների միջև: Վկաների տվյալներով անջատողականները փորձում են գրավել ներքին գործերի կառավարման շենքը: 

Հաղորդվում է նաև, որ վիրավորվել է Դոնեցկի մեկ բնակչուհի, ինչպես նաև մահացել է դեպքի վայրով անցնող մեքենայի վարորդը: