Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թաիպ Էրդողանը հայտարարել է, թուրքական իշխանությունները մտադրված են արգելափակել Twitter սոցիալական ցանցը Թուրքիայի տարածքում,- փոխանցում է թուրքական Hurriyet հրատարակությունը:
«Այժմ մենք ունենք դատարանի համապատասխան որոշում: Մենք արմատախիլ կանենք Twitter-ը» մեջ է պարբերականը վարչապետի խոսքերը: Նրա խոսքերով Անկարայում չեն մտահոգվում միջազգային հանրության վերաբերմունքից և ռեակցիայից:
«Բոլորը կտեսնեն Թուրքական հանրապետության ուժը»- ընդգծել է նա:
Ավելի վաղ նա հայտարարել էր YouTube և Facebook կայքերի Թուրքիայի տարածքում արգելման մասին: