Երեկ՝ մարտի 5-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդեն նախկին նախագահ Գագրիկ Ծառուկյանը արտահերթ հանրագումարի ընթացքում հայտարարեց ակտիվ քաղաքականությունից իր հեռանալու մասին, որից հետո էլ նոր նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը:
«Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները: Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է: Սա իմ անձնական որոշումն է, և ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք»,- ասում է նա ելույթում: