Այսօր՝ ապրիլի 23-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, որը հեղինակել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատգամավոր, ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտարարությանը միացել են 171 պատգամավոր՝ մոտ 40 երկրներից։
Նշենք նաև, որ երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները անմոռուկներով խորհրդանշական հուշանվերներ էին բաժանել: