Այսօր՝ հունվարի 12-ին, ողբերգական դեպք է պատահել Գյումրիում: Անհայտ անձը սպանել է մի ընտանիքի 6 անդամներին: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի մանրամասները դեռ չեն հաղորդվում, սակայն կան տեղեկություններ, որ նրանց վրա կրակել են: Ինչպես նաև հաղորդվում է, որ սպանվածներից մեկը եղել է մանկահասակ երեխա: