Ինչպես արդեն տեղեկացրել էինք տեղի են ունենեցել Եվա Ռիվասի նոր տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներն ու նկարահանումները:

Երգի հեղինակն է Աննա Հովները, ով համագործակցելով Եվայի հետ, փորձել է ստանալ այնպիսի մի երգ, որը հենց Եվայի սրտից էր բխոմ՝ բարիություն ու խաղախություն ներշնչող բառերով:

«Շատերը մտածում են, որ Ես երկար տարիների դադարից հետո չեմ կարողանա կրկին այդ ուղին բռնել, բայց արի ու տես, որ տրամադրված եմ: Այսուհետ հաճախակի կլինեն նոր երգեր ու տեսահոլովակներ »,- YerevanNews.am-ի հետ զրույցում ասել է Եվան:

«Կարող եմ ասել, որ արտասովոր ոչինչ չի լինի, փոխարենը ամեն ինչ կլինի մինիմալի ու հասարակի մեջ՝ հասանելի բոլոր մարդկանց: Գլխավոր միտքը, որ ուզում եմ փոխանցել, այն է, որ մարդիկ միշտ ունեն երկրորդ հնարավորություն, որ միշտ կարող են վերադարձնել այն, ինչ կարծում են, որ այլեւս իրենցը չէ: Փորձում եմ փոխանցել մարդկանց նաեւ այն, որ չի կարելի մոռանալ կյանքի լավագույն ու դրական պահերը»:- նշել է երգչուհին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Եվա Ռիվասի պաշտոնական youtube channel- ում տեղադրված նոր «Վերադարձ» տեսահոլովակի տրեյլերը`