Այս պահին ընթանում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ամփոփիչ ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի անդրադառնում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչին ի պատասխան Բաղդասարյանը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բազմիցս անդրադարձել է Ադրբեջանի կողմից կատարվող գործողություններին:

«Մենք չենք կարող սպասել, որ նա միշտ կանդրադառնա կամ կարձագանքի: ՀԱՊԿ-ն մշտապես գլխավոր քարտուղարի շուրթերով անընդունելի է համարել Ադրբեջանի գործողությունները», - նշեց նա:

ԱԱԽ քարտուղարի խոսքերով, շուտով Երևան կժամանի հենց գլխավոր քարտուղար Նիոլայ Բորդյուժան և իրենք ևս մեկ անգամ կզրուցեն այդ հարցերի մասին:

«ՀԱՊԿ-ը վեց երկրների միավորում է և ամեն անգամ չի կարող արձագաքնել: Մենք պարբերաբար նրանց տեղեկացնում ենք և նրանք տեղեկացված են սահմանին տիրող իրավիճակի մասին», - եզրափակեց նա:

Նա նշեց, որ Ադրբեջանը սովոր է նախահարձակ լինել, իսկ հետո մեղքը գցել դիմացինի վրա: Բաղդասարյանի խոսքերով, պետք է բոլոր սադրանքներին պատասխան տրվի, որպեսզի դիմացինը հասկանա, որ իրենց գործողություններն անպատիժ չեն մնա:

«Մենք պետք է շարունակենք պատասխանել նրանց գործողություններին և իհարկե շարունակել նաև բանակցությունները», - նշեց նա:

Մանրամասները՝ YerevanNews.am-ի տեսանյութում՝ քիչ ավելի ուշ: