Հոկտեմբերի 25-ին հայտարարվել էր, որ պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական։ «Նման առաջարկը մերժել չէի կարող»,- ասել է Էթյեն Մահչուփյանը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդականը դառնալու իր որոշմանը:
«Star» կայքին խմբագիրը հայտնել է, որ վարչապետին որևէ կոնկրետ ոլորտում խորհրդատվություն չի տալու:
Նա նշել է, որ վարչապետի հանդիպման ժամանակ որևէ հատուկ ոլորտում խորհրդատվության մասին չեն խոսել, իսկ Հայկական հարցի մասին առհասարակ խոսք չի եղել: