SHAMSHYAN.com-ը երեկ գրել էր, թե իր տեղեկություններով կրակոցներ են հնչել հայ-վրացական սահմանի մոտ՝ Բագրատաշենի հսկիչ-անցակետին հարակից տարածքում: Կրակոցները հնչել են Վրաստանի Հանրապետության Շուլավեր բնակավայրում, սակայն SHAMSHYAN.com-ի խմբագրություն ահազանգած մի քանի քաղաքացիներ էլ հայտնել են, որ կրակոցների ձայներ են լսել հայ-վրացական «Սադախլո« հսկիչ-անցակետի տարածքում Ըստ տեղում շրջանառվող լուրերի՝ կան զոհեր և վիրավորներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է երեկ հայ-վրացական «Սադախլո» հսկիչ-անցակետի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվածներից մեկի ինքնությունը. նա Վրաստանի քաղաքացի Մեհրաբ Կանդալաձեն է: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ «ռազբորկան» տեղի է ունեցել թմրավաճառների միջև, որի ընթացքում էլ վերջիններս սկսել են կրակոցներ արձակել միմյանց վրա:
Մանրամասները՝ այստեղ: