Ուկրաինայի դեպքերից հետո տեղական լրատվամիջոցները սկսեցին հրապարակել Ուկրաինայի պաշտոնյաների, այդ թվում նախագահի, դատախազի շքեղ առանձնատները, որը դարձավ բազմաթիվ քննարկումների առարկա:
Այդ դեպքերից հետո բոլորը սկսեցին զուգահեռներ անցկացնել այնտեղի պաշտոնյաների տների և հայ պաշտոնյաների առանձնատների միջև:
Այսօր կառավարությունում լրագրողներն այս մասին հարց ուղղեցին նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, պարզելու համար թե արդյո՞ք այստեղի նախարարների առանձնատենրն այնքան շքեղ են, որքան Ուկրաինայինը:
Լրագրող. – Ի՞նչ տպավորություն գործեց ձեզ վրա այդ ամենը:
Կոստանյան - Բացասական:
Լրագրող. – Ի՞նչ եք կարծում Հայաստանում այնպիսի դատախազներ կան, որոնք նման առանձնատներ ունեն:
Կոստանյան- Չեմ կարող պատասխանել այդ հարցին:
Լրագրող- Իսկ ցանկությո՞ւն կա նման շքեղություն ունենալ:
Կոստանյան – Շքեղությունն ու ցանկությունը տարբեր բաներ են: