Հոկտեմբերի 10 կայանալիք հանրահավաքին դերասան Հայկ Մարությանը չի մասնակցի: Լրագրողների հետ զրույցում նշել է դերասանը ն, ասելով, որ նախ զբաղված է, և հետո այդ հանրահավաքը չի ներկայացնում ամբողջ ժողովրդի շահերը:
«Հանրահավաքի ժողովուրդը ամենաքիչը այս ընտրություններին ընտրել է այդ երեք ուժերին, բայց չենք կարող իմանալ, թե քանի տոկոսն է այդ ժողովուրդը: Ամեն դեպքում ինձ հետաքրքիր կլինի լսել` ինչ են ասում»,- նշել է Հ. Մարությանն ու հավելել, որ հանրահավաքին կհետևի առցանց, կլսի հնչած ելույթներն ու կփորձի հետևություններ անել:
Դերասանի խոսքով հանրահավաքը ժողովրդի շահերը չի ներկայացնում, այնտեղ երեք քաղաքական ուժեր են ու կարծում է, որ նրանք ընդհամենը ժողովրդի մի հատվածն են ներկայացնում: