ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրության քվեարկությանը, ըստ նախնական տվյալների, ընդհանուր առմամբ մասնակցել է 1 մլն 518 հազար 407 ընտրող կամ ընտրողների 60,05 տոկոսը: Այդ մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ նախնական տվյալներ՝ ըստ մարզերի և 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների:

ԿԸՀ-ի նախագահը լրագրողներին հայտնեց, որ այս պահի դրությամբ ԿԸՀ-ն և ԸԸՀ-ները գրավոր բողոքներ չեն ստացել, իսկ խախտումների վերաբերյալ համացանցում առկա ահազանգերը հանձնաժողովի կողմից վերլուծվում են և արդյունքների մասին տեղեկատվությունը լրացուցիչ կհրապարակվի:

Կից կարող եք ծանոթանալ քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալներին ամբողջությամբ: