«Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ ականատես է եղել մի օպերացիայի, որն իրականացվել է ՀՀ ոստիկանության քրեականի աշխատակիցների կողմից։ Երեկ՝ կեսօրին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի և Մարքսի փողոցների խաչմերուկում մի պահ իսկական իրարանցում էր. մի խումբ ոստիկաններ «մեծ շուքով» և օպերատիվությամբ ձերբակալում էին մարզաշխարհում հայտնի Իսոյին։
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան բերման են ենթարկել հանցաշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի՝ Թևոսիկի եղբոր սպանության գործով։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, սպանվեց Թևոսի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։